Մամուլ

Այս սիրուն փոքրիկն այլևս մեր հետ չէ․ Նոյը ծնողների միակ երեխան էր

Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը։

Օշական գյուղի կամրջի մոտակայքում՝ գետում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներն ու քաղաքացիները հայտնաբերել են երեխային, դուրս բերել գետից և մոտեցրել Շտապօգնության ավտոմեքենային։ Բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել է երեխայի մահը։

«Նորություններ Արցախից» էջի փոխանցմամբ՝ երեխայի անունը Նոյ է։ Նոյը ծնողների միակ երեխան է։ Ընտանիքն Արցախից էր բռնի տեղահանվել Հայաստան։

Նոյ Հովսեփյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, Արագածոտնի մարզի Ուջան գյուղի սգո սրահում ժամը 17։00-20:00, հուղարկավորությունը՝ ապրիլի 29-ին, ժամը 12։30-ին նույն վայրից, Ուջանի գերեզմանատանը։