Զորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ սահմանապահ զինվորի մահվան գործով հարցաքննվում են ծառայակից ընկերները: Բան այն է, որ իրավապահները տվյալներ ունեն, որ մահացած զինվորը ծառայակից ընկերների հետ խոսակցությունների մեջ է եղել, ասել է, թե զորամասում զինվորները ներքին կոնֆլիկտի մեջ են եղել, իսկ թե այդ ներքին կոնֆլիկտը ինչ կապ կարող է ունենալ զինվորի մահվան հետ, հուսանք, կպարզի քննությունը։
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին զորամասերից մեկում սահմանապահ զինվոր է մահացել: Մահացած զինծառայողը Արթուր Ավետիսյանն է, բանակ է զորակոչվել 9 ամիս առաջ։ Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ԱԱԾ-ն ևս անդրադարձավ, որ հաղորդագրություն տարածեց՝ նշելով․
«Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։
Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»։