Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է․
«Ենթադրել, թե նրանք ինչ են մտածել, ինչու են անում, անշնորհակալ գործ է:
Որ ասեմ՝ իշխանությունները 100 տոկոսով ուրացել են, չէ, էսօր եկել են այստեղ, բայց իմ կարծիքով՝ այդ ճանապարհին են:
Ինչ էլ նրանք ասեն, ինչ էլ անեն, միեւնույն է, մեր ժողովրդի 80 տոկոսը ասելու է, որ նրանք դավաճան են: Այնպես, որ իրենց ասածի վրա ուշադրություն դարձնելը անշնորհակալ գործ է»,-ասաց նա:
Հարցին՝ այդ վերաբերմունքը 2026-ի ընտրությունների ժամանակ կարտացոլվի՞, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ դա կարտացոլվի նաեւ մինչեւ 2026 թվականը: Այո, մենք ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակել»: