ՄամուլՏեսանյութ

Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածք

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի հանձնարարականով՝ նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «Lexus» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Էդվին Նավասարդյանը, ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ առանց ամրակապվելու, մանկահասակ երեխային գիրկը նստեցրած ավտոմեքենա վարելու համար: 

Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման մեջ է մտնում նաև այն, որ վարորդը ոչ միայն պետք է ամրակապված լինի, այլև եթե մեքենայում մանկահասակ է լինում, ապա պարտադիր պետք է ավտոմեքենայի մեջ ունենա մանկական նստարան։ 

Իսկ ահա Էջմիածնում հայտնի սուպերմարկետների ու «Բարդիներ» ռեստորանային համալիրի սեփականատեր Էդվին Նավասարդյանը կարող էր հանգիստ իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով, օրը ցերեկով, առանց ամրակապվելու, մանկահասակ երեխան գրկին երթևեկել ու բավական չէր, որ վստահ էր, թե Էջմիածնում պարեկները չէին համարձակվի իրեն կանգնեցնել, մի բան էլ ճանապարհային երթևեկության այդ կոպիտ խախտումը հրապարակում էր սոցիալական ցանցերով։