Մամուլ

Լեռնային Ղարաբաղում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել

Լեռնային Ղարաբաղում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քարվաճառում (Քելբաջար) Nissan Pathfinder ավտոմեքենան շրջվել է։

Վթարի հետևանքով մահացել է 42-ամյա ենթասպա Իլահա Շահվերդիևան։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։