Մամուլ

ԱԺ նախկին պատգամավորը դիմել է ոստիկանություն․ անչափահաս երեխաները վախի մեջ են եղել

Ազգային ժողովի նախկին պատգամավորը հաղորդում է ներկայացրել իրավապահներին և հայտնել, որ ապրիլի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Զ․ Սարկավագի փողոցի 141/5 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը մեքենայի միջից ձեռքով կանչել է իր անչափահաս երեխաներին, և երեխաները նկատել են, որ վարորդը մեքենայի մեջ տարօրինակ գործողություններ է իրականացնում։ Տեսնելով դա՝ երեխաները վախից փախել են։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

ArmLur.am-ին նաև հայտնի դարձավ, որ ոստիկանության կողմից կազմված փաստաթղթերը ուղարկվել են Քննչական բաժին։