Մամուլ

«Զվարթնոց» օդանավակայանում Կարեն Կարապետյանին մասնավոր ինքնաթիռ է սպասում

Վերջին ժամերին տեղի ունեցող իրադարձություններից հետո ՀՀԿ-ում և նրան հարող կուսակցություններում առնետավազք է սկսվել: Շարժմանը միացել ու միանում են իշխանական և նրանց հարող բազմաթիվ ներկայացուցիչներ: Իշխանական բուրգը փլուզվում է: Ասում են, որ Կարեն Կարապետյանը հայտնվել է անելանելի կարգավիճակում:

Նա չափազանց մեղմ է, որպեսզի ուժ կիրառի և անընդունելի՝ ժողովրդին հանդարտեցնելու համար: Ասում են նաև, որ «Զվարթնոց» օդանավակայանում նկատվել է մասնավոր ինքնաթիռ, որն ըստ տեղեկությունների նախատեսված է անհրաժեշտ պահին Կարեն Կարապետյանին ու նրա մերձավորներին Հայաստանից հեռացնելու համար:

Նյութի աղբյուրը՝ mamul.am

Կիսվել