ՄամուլՏեսանյութ

«Ներողություն եմ խնդրում Հայաստանից՝ սխալ քարտեզ ցուցադրելու համար»

«Ներողություն եմ խնդրում Հայաստանից՝ սխալ քարտեզ ցուցադրելու համար»

«28 րոպե» շոուի հաղորդավար Էլիզաբեթ Քուինն ասել է, որ հաղորդաշարի անձնակազմը ցանկանում է ներողություն խնդրել հատկապես հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը երեկ ցուցադրել ենք Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ:

2025 թվականի մարտի 24-ին, ARTE fr-ի «28 րոպե» հաղորդման ժամանակ ցուցադրվել է աշխարհաքաղաքական քարտեզ, որտեղ ներկայացված էին Թուրքիան և նրա հարակից երկրները։ Այդ քարտեզի վրա Հայաստանը ամբողջությամբ ջնջված էր։

Նրա փոխարեն Ադրբեջանը ներկայացված էր ընդլայնված մինչև Թուրքիայի սահման։