Ազատ խոսքՄամուլ

Ի՞նչ եք կարծում՝ արդյոք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունե՞ն թելադրելու Հայաստանում ապրողներին․ Արսեն Թորոսյան

Ի՞նչ եք կարծում՝ արդյոք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունե՞ն թելադրելու Հայաստանում ապրողներին․ Արսեն Թորոսյան

Այս մասին իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Ի՞նչ եք կարծում՝ արդյոք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունե՞ն թելադրելու Հայաստանում ապրող իրենց քույրերին և եղբայրներին, ովքեր տասնամյակներ շարունակ տնտեսական ու այլ դժվարություններ են կրել երկու հարևանների կողմից շրջափակման և մեկի հետ ռազմական հակամարտության պատճառով, որ դադարեն մտածել և իրականացնել հարաբերությունների կարգավորում վերջիններիս հետ՝ անկախ նրանից, թե որքան դժվար կարող է լինել դա։

Արդյո՞ք նրանք, ապրելով Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում կամ այլուր, և ոչ թե Արմավիրում, Կապանում, Դիլիջանում, Գյումրիում կամ Վանաձորում, իրավունք ունեն մեզնից պահանջելու հարատև ապրել և տառապել այս շրջափակման և հակամարտության մեջ։

Ինձ համար պատասխանը միշտ եղել է ակնհայտ՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին Հայաստանում։

Հ.Գ. ինչքան էլ մենք շատ սիրենք մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ապրում են աշխարհի այլ երկրներում, այնուամենայնիվ մենք պետք է անկեղծ լինենք հենց ինքներս մեզ հետ»։