Տեսանյութ․ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ԶԻԼ»-ն ու «Skoda»-ն․ 1 զոհ, 2 վիրավոր
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են «Skoda» և «ԳԱԶ 5310» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Հարվածի հետևանքով «Skoda»-ն բախվել է բաժանանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, իսկ «ԶԻԼ»-ը անցել է երկաթե արգելապատնեշի վրայով և հայտնվել ձորակում: