4 հոգի մահացել է՝ «Nissan»-ը ու «Opel»-ի ավտովթարի հետևանքով
4 հոգի մահացել է՝ «Nissan»-ը ու «Opel»-ի ավտովթարի հետևանքով
Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 4-րդ կմ հավածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Opel» մակնիշի և 49-ամյա Էդուարդ Հ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Nissan»-ի ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 42-ամյա Քրիստինե Բ․-ն և 9-ամսական Մառլեն Ս․-ն տեղում մահացել են։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենաների միջից դուրս են բերել դիերը։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։