Շոու-բիզնեսՏեսանյութ

«Աշխատում էի որպես մատուցող, այնպես էի մոտենում մարդկանց, որ ինձ չճանաչեն». Արփինե Բեկջանյան

Հաղորդավար Արեգ Գրիգը՝ «AREG TV»-ի եթերում հյուրընկալել է երգչուհի Արփինե Բեկջանյանին։ Նա պատմել է, որ տեղափոխվելով ԱՄՆ ստիպված է եղել թողնել երգարվեստն ու զբաղվել այլ գործով:

«Դաժան էր, բայց ինչ արած: Այդ ընթացքում դա էր պետք անել, այլընտրանք չկար: Իսկ ես համաձայն եմ բոլոր աշխատանքների հետ: Հարցեր կան, որոնց չեմ ուզում անդրադառնալ, որ չվերապրեմ:

Այնպիսի դեմքով էի մոտենում մարդկանց, որ իբրև դա ես չեմ, որ հանկարծ ինձ չճանաչեն: Բայց միևնույն է ճանաչում էին, շատ դեպքում ժպիտս էր մատնում»,- նշել է երգչուհին:

Արփինե Բեկջանյանը՝ մեծ ողբերգության, ծանր բաժանումի և չերգելու մասին։