Մամուլ

Գազալցակայանում պայթյունի հետևանքով 2 վիրավորներից մեկը մահացավ

Գազալցակայանում պայթյունի հետևանքով 2 վիրավորներից մեկը մահացավ

Երեկ՝ մարտի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից և հայտնել են, որ մարտի 4-ին «ջերմային այրվածք բոցով՝ դեմքի, գլխի, պարանոցի, իրանի, զույգ վերին վերջույթների շրջանում, ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին մահացել է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մահացածը Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գեղամ Իսրայելյանն է:

Վերջինը և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Հարութ Փայտյանը «Այրվածաբանության ազգային կենտրոն» էին տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոնից՝ մարտի 4-ին՝ Այգավան գյուղում գործող գազալցակայանում առաջացած պայթյունի հետևանքով: