ՄամուլՏեսանյութ

Կադրեր՝ Ապարանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ 1 հոգի մահացել է, կա 5 վիրավոր

Կադրեր՝ Ապարանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ 1 հոգի մահացել է, կա 5 վիրավոր

Մարտի 8-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 67 կմ հատվածում, Ապարանի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Սլավիկ Ա․-ի վարած «ԶԻԼ 130» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Վաչագան Հ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։

Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները «Mercedes Vito»-ի միջից դուրս են բերել վիրավորներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

aparan avtovtar

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարարները մարել են «Mercedes Vito»-ում առաջացած հրդեհը և ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «Mercedes Vito»-ի վարորդը, ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 23-ամյա Աշոտ Ի․-ն, 18-ամյա Էլիզբար Ա․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հովսեփ Թ․-ն, իսկ ավտոմեքենայի մեջ մոխրացածը՝ ՌԴ քաղաքացի 67-ամյա Սարգիս Ս․-ն է։