Հսկա օձը մտել է հիվանդասենյակ. նրան դժվարությամբ վնասազերծել են․ տեսանյութ
Հսկա օձը մտել է հիվանդասենյակ. նրան դժվարությամբ վնասազերծել են․ տեսանյութ
Մալայզիայում հսկա պիթոնը մտել է հիվանդասենյակ։ Տեսանյութը, թե ինչպես են բռնել երկմետրանոց սողունին, հրապարակել է What’s the Jam-ը։
Երկուշաբթի՝ Կուալա Լումպուրի հիվանդանոցներից մեկում օձը պատուհանից մտել է սենյակ։ Հաստատության աշխատակիցներից մեկի հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես են երկու տղամարդ բռնում պիթոնին պոչից ու գլխից։
Ըստ հրապարակման՝ նրանք փորձել են օձին տեղավորել տարայի մեջ ու դուրս բերել հիվանդանոցի տարածքից։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ պիթոնը չափազանց մեծ է պլաստիկ դույլի մեջ տեղավորվելու համար: Օձի հետագա ճակատագիրը հայտնի չէ։
Կուալա Լումպուրի բնակիչները կատարվածին հումորով են արձագանքել։ Մեկն ասաց, որ կլինիկայի անկոչ հյուրն իրեն հիշեցրել է փոշեկուլի խողովակի մասին: Մեկ ուրիշը ենթադրել է, որ օձը հիվանդ է և սողալով գնաց ընդունելություն։
Ինչպես նշում է What’s the Jam-ը, պիթոնի հայտնվելու ժամանակ հիվանդասենյակում հիվանդներ չեն եղել։ Միջադեպի ընթացքում ոչ ոք չի տուժել։