Մամուլ

Զինվորական համազգեստ կրելու համար կտուգանվեն

Զինվորական համազգեստ կրելու համար կտուգանվեն

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 183․5-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստ կրելը տուգանք է առաջացնում։

Զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։