Երևանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա աղջիկ. նրան օգնության է հասել Զարուհի Փոստանջյանը
Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 14-ամյա Նատալյա Ա.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ովքեր օգնել են օպերատիվորեն դեպք վայր ժամանած շտապօգնությանը՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: