Շոու-բիզնես

Հրաժարվեցի աշխատել մեր երգիչ-երգչուհիների հետ. Սոնա Եսայան

Պարուհի Սոնա Եսայանը գրառում է կատարել իր սոց․ ցանցի էջում․

«Վերադարձի մասին։

Պատմություն իմ կյանքի վերջին 5 տարիների մասին՝ 2020-2025 ։

Որոշումս հստակ էր ու շատ հաստատուն։

Կյանքումս էկավ մի պահ, երբ հասկացա որ պետք է գլխիվայր փոխել ամեն ինչ իմ մասնագիտական կյանքում ՝ կենտրոնանալով անձնական բրենդինգի վրա, քանի որ ինձ չէր գոհացնում պարող-պարուհու մասնագիտության հանդեպ մարդկանց կարծրատիպային վերաբերմունքը։ Որոշեցի փոխել խաղի կանոններն ու ցույց տալ, որ իմ մասնագիտության ու իմ հնարավորությունների մասին պատմելու համար հարկավոր չեն դեմքեր ու դեպքեր, որ պատմեմ իմ մասին։

Կայացրեցի որոշում՝ թերևս իմ բնագավառի մարդկանց համար աբսուրդ թվացող, չափազանց ռիսկային ու անհասկանալի։

Ես ժամանակավորապես հրաժարվեցի աշխատել մեր շոու-բիզնեսի երգիչ-երգչուհիների հետ, իրենց տեսահոլովակների շրջանակներում, կորպորատիվների, համերգների ու կոմերցիոն ցանկացած իվեթների շրջանակներում այն դեպքում, երբ համարվում էի ամենապահանջված խորեոգրաֆներից մեկը Հայաստանում։ Սովորաբար այդ շրջանում ես խորհուրդ էի տալիս, որ դիմեն իմ կոլեգաներին, ովքեր ևս ակտիվ գործունեություն էին ծավալում ոլորտում։ 

sona yesayan

Ստացվեց։ 5 տարիների ընթացքում կայացա որպես անհատ ու կախված չեմ այլևս գործատուներից, քանի որ ունեմ սեփական կարիերա, իմ նախագծերն ու ինքս էլ պրոդյուսինգ եմ անում դրանք։ 

Բայց հիմա…

Հիմա, երբ ինքս ինձ տված ժամանակը ծառայեց իր նպատակին ու արդեն անձնական նախագծերս իրենց հունով գնում են, երբ երաժշտական կարիերայիս տեսլականը ամբողջովին գծված է ու պարզ, կարող եմ ասել, որ վերադառնում եմ ու պատրաստ եմ արդեն ժամանակ հատկացնել տեսահոլովակների բեմադրություպներին, համերգներին, իվենթներին ու համագործակցություններին՝ նորովի, յուրովի ու դե իհարկե շատ Սոնայական))

Հ.Գ. Դեռ չվերադարձած, արդեն ունեմ շատ հագեցած գարուն։

Իսկ դուք սպասեք, oké»։