Մամուլ

Գյուղերից մեկում հայտնաբերվել է 1 ամսական երեխայի մարմին․ հավանաբար երեխան մահացել է մայրական կաթը շնչափողը լցվելու հետևանքով

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի մարմին։

Պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 1 ամսական Շահեն Մ-Ն է, ում մոտ արձանագրվել է «Կենսաբանական մահ»։

Երեխայի ծնողները հայտնել են, որ երեխան մահացել է նույն օրը ժամը 02։40-ի սահմաններում, հավանաբար մայրական կաթը շնչափողը լցվելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության տարածքյին բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։