Մամուլ

«Չաղ Ռուստամն» ազատ է արձակվել

«Չաղ Ռուստամն» ազատ է արձակվել

Այս մասին տեղեկանում ենք տեղեկանում է պաշտպան Գեղամ Հակոբյանից։

Քրեական հեղինակություն «Ֆազի՝» Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանն ազատ է արձակվել կալանքից։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է Ստեփանյանի խափանման միջոց կալանքն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։