Մամուլ

222 Lava-ին հնարավոր է կալանավորեն

Բլոգեր 222 Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այս մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ 

Նշենք, որ ՊԵԿ-ն այս բլոգերին 109 մլն դրամով տուգանելու որոշում է կայացրել։

Դեպքի առթիվ վարույթը նախաձեռնվել է 281-րդ հոդվածի 2-րդ մասով։ Քրեական օրենսգրքի 281 հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«Առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ առանց հատուկ թույլտվության կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ առանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու ծանուցման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել պատժվում է ազատության սահմանափակմամբմեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»։