Մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ
ԴՕԿ կուսակցությունից Անուշ Խուդավերդյանը մանրամասներ է հայտնել Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ․
«Այս պահին իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Սրտի մկանի կծկում էր ունեցել, բարձր ճնշում։
Մի քանի օրից, կարծում եմ, դուրս կգրվի»,- ասել է նա՝ հավելելով, որ Ղուկասյանը հետևորդներին խնդրել է փոխանցել, որ իր մոտ ամեն ինչ լավ է, շնորհակալ է ուշադրության համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Ղուկասյանին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։