Կյանքից անժամանակ հեռացել է Հասմիկ Սայադյանը
Կյանքից անժամանակ հեռացել է Հասմիկ Սայադյանը։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Երևանի պետական համալսարանից։
Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի հարգարժան դոցենտ` Հասմիկ Ռաֆիկի Սայադյանը:
Հասմիկ Սայադյանն անմնացորդ նվիրվածությունը գիտությանը և կրթությանը, ինչպես նաև ուսանողների հանդեպ հոգատար վերաբերմունքը, ուշադրությունը միշտ կմնան մեր հիշողություններում։
Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և ուսանողներին։ Թող նրա պայծառ հիշատակը հավերժ վառ մնա մեր սրտերում։

Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին, ժամը` 17:30-ից սկսած, Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում` Մալաթիա, Սեբաստիա 34։