Աշխարհ

Հռոմի պապին մինչ մահանալը փորձնական կհուղարկավորեն

Հռոմի պապին մինչ մահանալը փորձնական կհուղարկավորեն

Շվեյցարական գվարդիան Հռոմի պապի հուղարկավորության փորձ կկատարի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոսպիտալացման և վիճակի վատացման ֆոնին, գրում է շվեյցարական Blick թերթը:

Երեքշաբթի Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երկկողմանի թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը մնում է ծանր։ Ավելի ուշ հաղորդվել է, որ նրա վիճակը կայուն է։

88-ամյա Ֆրանցիսկոս Պապի մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել են մինչև երկուշաբթի։