ՄամուլՇոու-բիզնեսՏեսանյութ

Երգիչ Սարո Թովմասյանը կարող է զրկվել եկամտի աղբյուրից և աշխատանքից

Armlur.am-ը գրում է․ 2025 թվականի փետրվարի 6-ին երգիչ Սարո Թովմասյանը միջնորդություն է ներկայացրել դատարան ըննդեմ ՀՀ պարեկային ծառայության՝ 2024 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Armlur.am-ը տեղեկացավ, որ միջնորդությամբ մասնավորապես նշել է, որ զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով։ Վերջինս աշխատում է, և աշխատանքի արդյունավետ կազմակերպման և կատարման համար առաջնային պայման է հանդիսանում մեքենա վարելը, առանց որի անհնար կլինի իրականացնել աշխատանքային գործունեությունը։

Այսինքն՝ հայցվորի ընտանիքի եկամտի միակ աղբյուրը դա հայցվորի աշխատանքն է, որից վերջինս փաստացի կարող է զրկվել կապված վիճարկվող վարչական ակտի կատարման հետ, և որի արդյունքում վերջինս չի կարողանում պատշաճ իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, ինչպես նաև հոգալ իր խնամքին գտնվող անձանց համար անհրաժեշտ մինիմալ ծախսերը։

Նշել է նաև, որ վարչական ակտի կատարումը զգալի վնաս կարող է պատճառել հայցվորին, քանի որ վերջինս դրա արդյունքում զրկվում է իր եկամտի միակ աղբյուրը հանդիսացող աշխատանքից, և որն էլ հենց խոչընդոտում է իր խնամքին գտնվող անձանց խնամքը պատշաճ իրականացնելուն։

Քննարկելով հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ դատարանը մերժել է երգչին։ Հիշեցենք, որ Սարո Թովմասյանին Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են ու զրկել են վարորդական իրավունքից: Վերջինս դատարան է դիմել հունվարի 29-ին ու բողոքարկում է պարեկային ծառայության որոշումը:

Կիսվեք էջում