Ովքեր են Մերձավանի աղմկահարույց գործով կալանավորվածները. ուշագրավ մանրամասներ
Մերձավանում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 2-ամսյա կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ կալանավորվածներից մեկը Մերձավանի նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Լևոն Գրիգորյանի որդին է, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը, որը Մերձավանում առավել հայտնի է Պաշ անվամբ:
Մյուս կալանավորվածը Վոլոդիա Գրիգորյանի մտերիմ 30-ամյա Մարզպետ Գալստյանն է, որը Մերձավանում առավել հայտնի է Մարսո անվամբ:
![marso](https://bavnews.am/wp-content/uploads/2025/02/marso.webp)
Երրորդ կալանավորվածը 30-ամյա Անդրանիկ Բռուզյանն է:
Մեր տեղեկություններով՝ հայտնի տեսանյութում երևացող՝ ինքնաձիգը ձեռքին երիտասարդը՝ 29-ամյա Արմեն Ղազարյանը, որը Մերձավանում հայտնի է Պզ մականվամբ, դեռևս չի հայտնաբերվել, նա հետախուզման մեջ է:
![merdzavan andz](https://bavnews.am/wp-content/uploads/2025/02/merdzavan-andz.webp)
Վերջինիս մայրը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ որդու գտնվելու վայրը չգիտի, նրա մասին տեղեկություն չունի: