Մարտունիում վրաերթից մահացել է 15-ամյա Հակոբ Հակոբյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում Մարտունու Սայաթ-Նովա փողոցում վրաերթի ենթարկված 15-ամյա տղա երեխան երեկ՝ փետրվարի 7-ին, հիվանդանոցում մահացել է։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից։
Դեպքից անմիջապես հետո երեխային տեղափոխել էին Մարտունու ԲԿ, այնուհետև Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց։ Երեխան գիտակցության չգալով մահացել էր։
Մեր տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված 15-ամյա տղան Հակոբ Հակոբյանն է։ Նա երաժիշտ էր, սովորում էր Մարտունու Սարիբեկ Դարբինյանի անվան հիմնական դպրոցում։