Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել նախորդ տարի
2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն այցելել է 2 208 179 զբոսաշրջիկ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը` ամփոփելով պաշտոնավարման 100 օրը։
«2024 թվականի ընթացքում ՀՀ է այցելել 2 208 179 զբոսաշրջիկ, ինչը 2023-ի համեմատ նվազել է 4.6 տոկոսով, 2023–ին ՀՀ է այցելել է` 2 316 000 մարդ։ Եթե համեմատենք տնտեսապես ամենաակտիվ և ամենահաջողված 2019 թվականի հետ, ապա այդ տարի ընդամենը 1.8 մլն զբոսաշրջիկ ենք ունեցել»,- նշել է Գևորգյանը։
Նրա խոսքով` վերջին 5 տարում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 16 տոկոս աճ։