Համացանցում տարածվել է Մերձավանի աղմկահարույց միջադեպի տեսանյութը
Համացանցում տարածվել է Մերձավանի աղմկահարույց միջադեպի տեսանյութը
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, փոխադարձ հարվածներ են հասցրել՝ տալով մեկ մեկու հայհոյանքներ և ըստ օպերատիվ տեղեկությունների այդ ժամանակ Ա․ Ղազարյանը իր մոտ եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ, որի հետևանքով Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ Ն․ Նալբանդյանը նստատեղի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամեն ինչ սկսվել է գյուղի տարածքում մեքենան արագ վարելու նկատողությունից հետո:
Նկատողություն արած անձը ավելի ուշ Մերձավանի վարչական ղեկավարի տանը մասնակցել է ծննդյան միջոցառման, որտեղ նշել են սպանված երիտասարդի ծննդյան օրը: Նա վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է՝ Գրիգոր Օհանյանը:
Բաժանորդագրվեք Bavnews.am-ի տելեգրամ ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենակարևորը։