Արմեն Սարգսյանը հիվանդանոցում ուշքի չգալով մահացել է
Bavnews.am-ի տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը՝ նույն ինքը՝ Արմեն Գորլովսկին ծանր վիրավորում էր ստացել Մոսկվայի «Scarlet Sails» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Բաց աղբյուրների համաձայն՝ Սարգսյանը գլխավորել է ԿԺԴՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիան և եղել է «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիրը։
Մեր տեղեկություններով՝ էլիտար բնակելի համալիրում պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս չորսը վիրավորվել։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ բժշկական ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Սարգսյանը մահացել է ստացած վնասվածքների հետևանքով։