Մամուլ

Մեկ ուղևորությունը 100 դրամ․ բոյկոտը շարունակվում է

Երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ 1 ուղևորության համար 300 դրամի փոխարեն առաջարկում է 150 դրամ, որին հաջորդեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կոչը ժողովրդին, որ պահանջը մնում է նույնը՝ 1 ուղևորությունը 100 դրամ։

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքում գրել է, որ 2024 թվականի դեկտեմբերին հայտարարում էին, որ իրենց որոշումների հետևանքով Երևանի տրանսպորտի ուղեվարձը 100 դրամի փոխարեն կկազմի միջինում 144 դրամ։ 2025 թվականի հունվարին հայտարարում են, որ այն կկազմի 150 դրամ։

Bavnews.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական որոշ պատգամավորներ համաձայն չեն տրանսպորտի թանկացման հետ և որոշել են պահպանել չեզոք դիրք։ Նրանք հանդես չեն գալիս գրառումներով և կոչերով։

Կիսվեք էջում