Ի՞նչ է սպասվում արցախցիներին ապրիլից
Արցախցիները ահազանգում են ArmLur.am-ի խմբագրություն առ այն, որ ապրիլից այլևս 50 հազար դրամ օգնությունը չեն ստանալու. այս մասին իրենց տեղեկացրել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Իսկ բնակարային ապահովման 3-րդ փուլում ընդգրկված ընտանիքների համար ծրագրի մեկնարկը լինելու է 2027 թվականից:
ArmLur.am-ին դիմած քաղաքացին մտահոգվում է, ասելով թե ի՞նչ պետք է անի այդ ընթացում, երբ պետությունը չի փախհատուցում վարձի գումարը, չունեն աշխատանք, իսկ բնակարանը 2027 թվականից հետո նոր կարող են շահագործել:
Արդյունքում ստացվում է, որ արցախցին մնացել է միայնակ և այն արցախցիները, ովքեր չունեն հնարավորություն վարձը վճարելու մնալու են դրսում:
ArmLur.am-ը կապ հաստատեց Աշխատանքի և Սոցիալական հարցերի մամուլի քատուղար Զառա Մանուչարյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով վերջինս մեզ հետ զրույցում նշեց՝ «Մենք կեցության և այլ ծախսերը հոգալու համար իրականացրել ենք մի ծրագիր՝ 40+ 10, որը նախորդ տարվանից գործել է, ծրագիրը շարունակվել է մի քանի թիրախների համար»:
Տրամադրված հղումից տեղեկանում ենք, որ թիրախային խումբ են համարվում՝
մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,
63 և ավելի տարեկաններ,
կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց: