Մամուլ

Հավաքագրումը խիստ նվազել է․ Ինչ են ասում ավտոբուսների վարորդները․ «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է․ Քաղաքային իշխանությունները մտահոգված են, որ փետրվարի 1-ից գործարկվող տրանսպորտի ուղեվարձի փաթեթային վճարման տարբերակները չեն գործի, և քաղաքացիների կողմից բոյկոտը կշարունակվի։ Սակայն չեն էլ ուզում կեսճանապարհից հետ դառնալ` իշխանության բոլոր օղակներից, անգամ վարչապետի կինն ու ԱԺ նախագահը քարոզում են հնազանդվել եւ թանկ գին վճարել:

Մեզ թվում է, փորձելու են երկու ամիս աշխատեցնել, այն տարբերակով, որ «անենք, կստացվիլավ կլինի, չի ստացվի կանցնեք հին մեթոդին 100 դրամին»։ Բայց մենք տեղեկացանք, որ հունվարի 1-ից հավաքագրումը խիստ նվազել է և արդեն իսկ զգացվում է, որ մարդկանց վրդոհվմունքն այնքան մեծ է, որ QR-տոմսեր ձեռք չեն բերում, անվճար են երթեւեկում։

Քաղաքային իշխանություններն այս պահին քննարկում են, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել վճարումները վերահսկելու, պարտադրելու համար, սակայն չկա լուրջ մեխանիզմներ գործարկելու թե’ ռեսուրս, թե’ իրավական համակարգ։ Հասկանում են, որ եթե ոստիկանությանը ներգրավեն վերահսկման գործին, դա անհաջողությամբ է պսակվելու եւ վրդովմունքն է մեծացնելու։ Իսկ առջեւում ընտրություններ են:

Մեզ պատմեցին, որ, օրինակ, եթե հին վճարման տարբերակով տրոլեյբուսի մեկ «ռեսից» վճարվում էր մոտ 20 հազար դրամ, որը 50 դրամով հաշվարկելու դեպքում նշանակում է, որ մեկ «ռեսից» օգտվել է 400 մարդ, ապա նոր վճարման կարգի պայմաններում հավաքագրող գումարը երբեմն չի գերազանցում 5000 դրամը, ինչը լուրջ մտահոգություններ և խնդիրներ է առաջացրել քաղաքային իշխանությունների համար, քանի որ այս գումարներով չեն կարող վճարել անգամ վարորդների աշխատավարձները, հօգալ մեքենաների ծախսերը։ 

Մեզ պատմեցին, որ նմանատիպ վիճակը տիրում է բոլոր շարժակազմերում, բացի մետրոյից։ Վարորդներն ասում են, որ չի բացառվում, որ ապրիլի 1-ից անցնեն վճարման հին կարգին։ Նկատենք նաև, որ ավտոբուսներից չեն ապամոնտաժվել 100 դրամանոցներ ընդունող արկղերը, որոնց վրա փակցված են գրություններ` սարքավորումը չի աշխատում։

Կիսվեք էջում