Մամուլ

Տրանսպորտի սակագների փոփոխություն կլինի

Bavnews.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկվելու է տրանսպորտի սակագների հետևյալ փոփոխությունները՝

10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։

300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։

1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

Կիսվեք էջում