Կարգելվի անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը
Անչափահասներն այսուհետև չեն կարողանա էներգետիկ ըմպելիքներ գնել Հայաստանի խանութներից և սուպերմարկետներից։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Նախագծի համահեղինակ Ալխաս Ղազարյանը նշեց, որ օրինագծի նպատակն է խթանել հանրային առողջության պաշտպանության և երիտասարդ սերնդի առողջ ապրելակերպը։
Հունվարի 20-ի ԱԺ հերթական նիստի ժամանակ Ղազարյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ առաջարկվում է սահմանել «էներգետիկ ըմպելիք» հասկացությունը և արգելել դրանց վաճառքը 18 տարին չլրացած անձանց։
Նախատեսվում է նաև սահմանափակել դրանց գովազդի հնարավորությունը, սահմանել վարչական պատասխանատվություն սահմանափակումները խախտելու համար։