Մամուլ

Առաջիկայում լրջագույն փոթորիկ է սպասվում

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրային լայն շրջանակներում «լավագույն» ռեֆորմատոր, «պատմական առաջնորդ», մեր օրերի «Մոնտեսքյո», մոդեռն շինարար ու «փառահեղ» ֆինանսիստ ներկայանալուց հետո, Նիկոլը փոխեց լևլը՝ այս անգամ ներկայանալով, որպես մեծ «ասվածաբան» ու Աստվածաշնչի մեկնիչ:

Եթե չգիտեք՝ ասեմ, որ Նիկոլը, բավական մեծ ոգևորվածությամբ, իր վերջին երկու օրերի գրառումներով փորձում է, հերթական անգամ, հանրությանը կտրել իրականությունից՝ Աստվածաշնչի նայիվ մեկնություններ անելով (երեկ՝ Սոդոմ-Գոմորի մասով, այսօր՝ մեկնաբանում էր Մաթևոսին):

Փաստ է, որ առաջիկայում լրջագույն փոթորիկ է սպասվում, շրջադարձային իրադարձություններ: Մի կողմից տարածաշրջանային կտրուկ իրադարձությունները՝ Բաքվից հնչող թեզերից, իրանական վոյաժներից, մինչև Ֆիդանի գնահատականներ, Թրամփն ա ընդեղ վաղը ստանձնում նախագահությունը (ի դեպ՝ Նիկոլայը հրավիրված չի երդմնակալությանը), իսկ «երկրի ղեկավար» կոչվածն ընկել է հիշողությումների գիրկն ու մարդկանց հերթական ֆեյք թեզերն է հրամցնում»։

Կիսվեք էջում