Մամուլ

Պաշտոնական հաստատվեց տեղեկությունը, որ այսօր ժամը 22:00-ին ստորագրվելու է ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համաձայնագիրը

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Դե ինչ այլեւս պաշտոնական հրապարակային հաստատվեց տեղեկությունը, որ այսօր ստորագրվելու է ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։

Օրեր առաջ սրա մասին գրառմանս մեջ հիշատակելուց հետո մի քանի ընկերներ թերահավատորեն մեղադրում էին, թե սին հույսեր եմ տալիս, ոչ մեկը պաշտոնապես չի հաստատում՝ ո՛չ հայկական, ո՛չ էլ ամերիկյան կողմը, ինչը լիովին նորմալ է դիվանագիտական աշխատանքի պայմաններում, բայց դե՝ նյարդերի գերլարման այս իրավիճակում նման մեղադրանքներին ըմբռնումով եմ մոտենում․․․

Ստորագրման պաշտոնական միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 22:00-ին, ուղիղ կարող եք նաեւ հետեւել ԱՄՆ պետքարտուղարության յութուբի հարթակով՝ ուղիղ հղումը կդնեմ երեկոյան»։

Կիսվեք էջում