Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ․ Արմեն Գալջյան
Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ: Այս մասին գրառում է կատարել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
«Քան որ շատ եմ տեսնում կարծիքներ, թե ինչու եք այսքան բարդացնում, բոլորի համար դարձրեք 150 դրամ, ապա պետք է հաշվի առնել, որ այդ դեպքում կստացվեր, որ օրինակ օրը 4 անգամ երթևեկող քաղաքացին վճարելու էր ամսական 13.200 դրամ իսկ մեր առաջարկած տարբերակով կվճարի 8.800 դրամ»,-գրել է Գալջյանը:
Նշենքո, որ Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի փետրվարի 1-ից: Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր: