Արցախից հետո ես մի տեսակ անտարբեր եմ աշխարհում կատարվող արհավիրքների նկատմամբ․ Գայա Արզումանյան
Երգչուհի Գայա Արզումանյանը գրառում է հրապարակել իր սոց․ ցանցի սթորի բաժնում։
«Գուցե վատա ա, բայց Արցախից հետո ես մի տեսակ անտարբեր եմ աշխարհում կատարվող արհավիրքների նկատմամբ։ 2023 թվի սեպտեմբերից հետո առավել ևս։
Մեր գլխին եկածից ու քար լռությունից հետո մի տեսակ չի ստացվում կարեկցել ոչ մեկին։ Մեկը լիներ մեզ կարեկցեր․․․
Մարդասիրությունը լավ բան է, բայց, երբ այն միանում ու անջատվում է քաղաքական ռուբիլնիկից, դա արդեն դադարում է զուտ հումանիզմ լինել»։