Աշխարհ

2300 հրշեջ Կալիֆորնիայում պայքարում է կրակի դեմ

Ըստ Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի տվյալների՝ երեքշաբթի օրվանից մոլեգնող Հերսթի հրդեհն այժմ մեկուսացվել է ավելի քան մեկ երրորդից:

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակը կոչ է արել բնակիչներին մնալ անվտանգ տարածքներում և լինել զգոն:

Ըստ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության խոսնակ, կապիտան Ադամ Վան Գերպենի, եղանակային պայմաններն արդեն բարելավվում են:

Bavnews.am-ի տեղեկություններով՝ Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի:

Հունվարի 7-ից սկսած՝ ԱՄՆ-ում հրդեհի հետևանքով այրվել են շատ տներ։ Բռնկված հրդեհը քամու ուժգնության պատճառով արագ տարածվեց Փասադենա, Փելիսեյդ, Սանտա Մոնիկա, Մալիբու, Սիլմար բնակավայրերը։

հրշեջ

Կալիֆորնիայի հարավում մոլեգնող անտառային հրդեհների տնտեսական վնասը կարող է հասնել 150 միլիարդ դոլարի։

Չարաբաստիկ հրդեհի պատճառով տուժել են շատերը։ Ավելի քան 2 հազար տուն, ձեռնարկություններ և այլ շինություններ ավերվել կամ վնասվել են, մոտ 130 հազար մարդ տարհանվել է։

Կիսվեք էջում