Մամուլ

Ո՞վ է Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերված տղամարդը

Հունվարի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ մետրոյից դեպի դեպո տանող գծերի հարևանությամբ գտնվող տարածքում, ծառից կախված տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու մետրոպոլիտենի ծառայողները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։

Դեպքի մասին Ոստիկանության մետրոպոլիտենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Կարեն Փթուկյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

metro gcer

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

shengavit metro gcer
Կիսվեք էջում