Մեկնարկել է ձմեռային զորակոչը․ բարի ծառայություն տղերք
Մարտունի համայնքում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը։ Նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողութանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար գնդապետ Արմեն Մնացականյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Հայ Առաքեկալան եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևորական դասի անդամներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Մարզպետի տեղակալը, համայնքի ղեկավարը և զինվորական կոմիսարը զորակոչի առիթով շնորհավորեցին, խաղաղ և ապահով ծառայություն մաղթեցին նորակոչիկներին, վստահություն հայտնելով, որ նրանք բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները և բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։
Բանակ մեկնելուց առաջ նորակոչիկները Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում ստացան Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Բարսեղյանի օրհնությունը։
Ձմեռային զորակոչը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։