Լուիզա Ներսիսյանը խոսել է Հրանտ Թոխատյանի հիվանդության մասին
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը Mediahub TV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում խոսել է Հրանտ Թոխատյանի առողջական խնդիրների ու այդ բարդ փուլը հաղթահարելու մասին։
«Կարծում եմ մեր ընտանիքի դեպքը եզակի չէր ու պետք չէ դրան շատ դրամատիկ կերպով նայել:
Այդ պահին հասկանում ես, որ կա խնդիր և պետք է դա լուծել ամբողջ ընտանիքով: Այն, ինչ պլանավորված էր, չեղյալ է հայտարարվում ու սկսվում է նոր էտապ՝ իր թելադրած բոլոր կանոններով:
Ու, եթե ըմբոստանաս, դեպրեսիայի մեջ ընկնես, ոչնչով չես կարող օգուտ տալ: Իսկ, երբ կարողանում ես ուժերդ հավաքել, հասկանալ, որ կա խնդիր, որը պետք է լուծել, այդ ժամանակ սառնասրտություն է մտնում քո մեջ, բայց դրա հետ մեկտեղ չես կորցնում կյանքի հանդեպ սերն ու ամենակարևորը՝ շրջապատին չես ծանրաբեռնում քո խնդիրներով, որոնք միայն քոնն ու քո ընտանիքինն են»,- պատմել է Լուիզա Ներսիսյանը: