ՊԵԿ-ը տուգանել է Վարդենիսի խանութները. տուգանքի չափը բավական մեծ է
Վարդենիսի բնակիչները Armlur.am-ին ահազանգում են, որ Ամանորին ընդառաջ և դրան հաջորդող օրերին Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այցելել են շատ խանութներ և տույժի ենթարկել, որի չափը եղել է ահռելի:
Քաղաքացիներից մեկի տուգանքի չափը կազմել է 60 մլն, մյուսինը 128 մլն: Քաղաքացիների խոսքով՝ գումարի չափը բավական մեծ է:
Armlur.am-ը կապ հաստատեց ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանի հետ՝ հասկանալու՝ արդյո՞ք միայն Վարդենիսում է եղել ստուգումներ և ի՞նչ խախտումներ են եղել դրանք։
Վերջինս զրույցում ասաց․
«Ցանկացած անօրինական գործունեություն ենթակա է ստուգման անկախ նրանից, թե դա, որ մարզին է վերաբերում։ Եթե նկատվել է ռիսկ, ուրեմն ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումը պարտավոր է հսկողական աշխատանք կատարել և վեր հանել օրենքի խախտման փորձերը։ Տուգանքների չափը ևս ֆիքսված է օրենքով, այստեղ չկան տարբերակվսծ մոտեցումներ»։