Մամուլ

Կրակոցներ Երևանում. 33-ամյա տղամարդը մոտ կրակոցներ է արձակել հարևանուհու տան ուղղությամբ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 00։20-ի սահմաններում կրակոցներ է տեղի ունեցել Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կրակոցները արձակվել են Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի ուղղությամբ և ըստ նշված տան բնակիչ 47-ամյա Անահիտ Մ․-ի՝ իրենց հարևան 33-ամյա Հարութ Ա․-ի հետ նախկինում ունեցել են խնդիրներ ու Հարութ Ա․-ն մոտ 15-20 հատ կրակոց է արձակել իրենց վագոն-տնակի ուղղությամբ՝ վնասելով ապակիներն ու դիմացի հատվածը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալ Հարութ Ա․-ն հայտնաբերվել և ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։

Կիսվեք էջում