Անի Օհանյանը հրապարակել է իր և Անդրեի դստեր լուսանկարը և գրառում կատարել
Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ երգիչ Անդրեն բաժանվել է կնոջից։ Այսօր երգչի կինը՝ Անի Օհանյանը հրապարակում է արել իր էջում՝ դստեր մասնակցությամբ։
«Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Դուք իմ օրերն ավելի պայծառ ու երջանիկ եք դարձնում»,-գրել է Անին։
Bavnews.am-ին մոտ կանգնած աղբյուրները նշեցին, որ զույգի միջև վիճաբանություն է եղել և արդեն երկար ժամանակ է ինչ չեն շփվում իրար հետ։
Երգչի կինը՝ Անին արդեն հեռացրել է իր սոց․ ցանցից համատեղ լուսանկարները և դեռևս ոչ մի պարզաբանում չի տվել կատարվածի մասին։