«Porsche Cayenne»-ը բախվել է Ռուբեն Հայրապետյանի տնկած ծառին ու հայտնվել տան պարսպի մոտ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 00:40-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Երևանի բնակիչ 35-ամյա Կարինե Վ.-ն իր վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանում՝ Մ. Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 1 տան մոտ գտնվող ծառին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Կարինե Վ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Porsche»-ը բախվել է այն ծառին, որը տնկել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ավտոմեքենան հայտնվել է տան պարսպի մոտ: