Մալխասի 80-ամյակն է. ես Մալխասին չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, ծնունդը չեմ շնորհավորի. Աննա Հակոբյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Մալխասի 80-ամյակն է.
Մայրաքաղաքի Արամ Խաչատրյան համերգասրահում հոբելյանական ջազ համերգ է։ Մաեստրոն էլ է բեմում, նրա ընկերներն էլ՝ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, դահլիճում հավանաբար նրանց սերնդակից մյուս վարպետներն էլ կլինեն։
Նման դեպքերում ես իմ պարտքն եմ համարում մոտենալ, ողջունել եւ շնորհակալություն հայտնել՝ որպես խոնարհումի ու գնահատանքի նշան այն բովանդակության համար, որով նրանցից յուրանքաչյուրը հարստացրել է մեր կյանքն ու միջավայրը։
Բայց այսօր ես Մալխասին չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, ծնունդը չեմ շնորհավորի եւ երախտագիտությունս չեմ հայտնի։
Այսպիսով ես նրան կպաշտպանեմ տգիտությունից։ Սովորում եմ իմ սխալներից՝ #կրթվելընորաձեւէ։
Մալխասը, Ռոբերտ Ամիրխանյանը, Մանսուրյանը եւ մեր մյուս ականավոր գործիչները չպետք է տգիտության հետ դեմառդեմ մնան։
Կյանքի 80-րդ տարվա շեմը հատող մեր այս սիրելիները վաստակել են խաղաղ, փառքով, սիրով, հարգանքով ու գուրգուրանքով լի կյանք։
Եւ մեր պատասվանատվությունն է կանխել տգիտության ջոկատի մարտիկների գրոհը նրանց նկատմամբ։
«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն է մեր միջավայրում թույլ չտալ այնպիսի հարցերի գոյությունը, ինչպես օրինակ. «Դուք առաջ էն մի տիկնոջն էիք բարեւում, ինչո՞վ կբացատրեք, որ հիմա էլ էս մեկին եք բարեւում»»։