Մամուլ

Մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը տրանսպորտի արժեքները կպահպանվեն. նոր որոշում

Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց տրանսպորտի արժեքները՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով, հայտնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա փոխանցմամբ՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը տրոլեյբուսներից և մետրոյից օգտվելու դեպքում և կպահպանվեն գործող արժեքները:

Հունվարի 1-ից ամբողջապես անցում կկատարվի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին, հայտնում է Հայկ Կոստանյանը:

ուղետոմս

«Մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է և անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման», – նշել է Կոստանյանը:

Հունվարից, ըստ նրա, արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավոր կլինի լիցքավորել տոմսային փաթեթները:

«Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ ձեզ համար նախընտրելի տարբերակով: Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին», – գրել է նա:

Կիսվեք էջում