Մամուլ

100-դրամանոց կոպեկնեի համար նախատեսված արկղը չկա, վարորդները կանխիկ են գումարը վերցնում

Oragir.News-ի ընթերցողներից մեկը քիչ առաջ լուսանկարներ է տրամադրել՝ տեղեկացնելով, որ թիվ 12 երթուղին սպասարկող մանուշակագույն ավտոբուսում տեղադրված է միայն QR կոդը կարդացող սարք։

Իսկ 100-դրամանոց կոպեկնեի համար նախատեսված արկղը չկա, ինչի պատճառով էլ կանխիկ գումարը վերցնում է վարորդը։ Եվ սա այն դեպքում երբ քաղաքային իշխանությունն ամեն քայլափոխի հայտարարում է, որ վարորդներն այլևս գումար չեն վերցնում։

Մեզ ահազանգած քաղաքացին նաև նշեց, որ ավտոբուսն, ինչպես միշտ, գերծանրաբեռնված էր, նստելու տեղ կրկին չկար ու հենց այս իրավիճակում են թանկացնում տրանսպորտի գինը։

Կիսվեք էջում